Microsoft-ը թողարկել է Nokia X շարքի սմարթֆոնների նոր գովազդ (վիդեո)

Ներկա պահին ֆիննական Nokia ընկերության Android սարքերը ներառում են Nokia X, Nokia X+, Nokia XL և Nokia X2 մոդելները: Առաջին երեքը ներկայացվել էին MWC 2014 ցուցահանդեսին, մնացյալ երկուսը վերջերս: Այս շարքի նոր սմարթֆոններ չեն սպասվում:

Microsoft ընկերության բջջային բաժինը թողարկել է Nokia X շարքի հերթական գովազդը, որով փորձում է բարձրացնել մարդկանց հետաքրքրությունը դրանց նկատմամբ: Գովազդում շեշտը դրված է մի շարք ճանաչված բջջային հավելվածների (Temple Run 2, Instagram, One Drive, Flipboard, Minion Rush, Facebook և Skype) հասանելիության վրա:

Ցուցադրվում է նաև Nokia Fastlane ինտերֆեյսը: Թե ինչ ապագա է սպասվում Nokia X շարքի սարքերին, դժվար չէ գուշակել: Հավանաբար, Microsoft-ը կշարունակի սպասարկել այս սարքերը՝ մինչև դրանք ամբողջությամբ չսպառվեն պահեստներից: