SexFit Bit՝ սեռական ակտիվության «խելացի» սարք

sexfit-bit

Կրելի սարքերը նոր են շուկայում առաջին քայլերն անում և մենք բոլորս սովորել ենք, որ դրանք կրում են կամ գլխին կամ ձեռքին: Սակայն բրիտանական Bondara ընկերությունը, որն ունի սեքս-շոփերի ցանց, ցուցադրել է, որ կրելի սարքերը կարելի է կրել նաև մարմնի ինտիմ մասերում:

Ընկերությունը ներկայացրել է մարդու սեքսուալ ակտիվության թրեքեր սարք՝ SexFit Bit-ը: Այն հագցվում է տղամարդու սեռական օրգանին. հագեցած է աքսելոմետրով և Bluetooth մոդուլով, որոնց շնորհիվ կարողանում է հավաքել վիճակագրություն և փոխանցել դրանք սմարթֆոնի բրենդային հավելված:

Սարքի օգտագործողը կարող է կամ վարել սեքսուալ ակտիվության օրագիր կամ կիսվել հավաքված ինֆորմացիայով սոցցանցերում: Բացի դրանից SexFit Bit-ն ունի ներկառուցված վիբրոշարժիչ, որը ծառայում է որպես հավելյալ խթանում:

Նշենք, որ այս սարքը դեռևս նմուշ է, որը կարող է և չանցնել մասայական արտադրության: