Ինչպես տեսնել Facebook-ի հաղորդագրությունները՝ առանց Messenger-ը ներբեռնելու

Լավ լուր Facebook Messenger-ը չսիրողների համար. կա մի միջոց, որով կարող եք պահել Ձեր նամակները հիմնական հավելվածում՝ առանց ներբեռնելու Messenger-ը:

Facebook-ն անցյալ շաբաթ սկսեց հիմնական հավելվածից դուրս թողնել հաղորդագրությունները, բայց ինչպես պարզվում է,  կա զարմանալի, պարզ workaround, որը թույլ է տալիս պահպանել նամակագրությունը՝ առանց Messenger-ի:

facebook_messanger

Երբ փորձում եք Facebook-ի հիմնական հավելվածի միջոցով մուտք գործել հաղորդագրությունների բաժին, Դուք ծանուցում եք ստանում, որ այդ նամակները տեղափոխվել են Messenger հավելված, և առաջարկվում է բեռնել Messenger-ը App Store-ից կամ Google Play-ից:

Օգտագործեք այս հնարքը. սեղմեք  “Install Messenger”, որը կտանի App Store կամ Google Play. սկսեք բեռնել հավելվածը, և դադարեցրեք բեռնումը մինչև տեղադրման ավարտը: Այսքանից հետո Facebook հավելվածում հաղորդագրությունները կցուցադրվեն:

Իհարկե, Facebook-ը կթարմացնի իր հավելվածը՝ շտկելով այս բացթողումը: Այդ ժամանակ արդեն Messenger-ը կդառնա «անխուսափելի»: