Առաջին անգամ կատարվել է 3D տպիչով տպված ողնաշարի իմպլանտացիա

Առաջին անգամ կատարվել է 3D տպիչով տպված ողնաշարի իմպլանտացիա

Պեկինի հիվանդանոցներից մեկում առաջին անգամ հաջողությամբ կատարվել է մարդու ողնաշարի իմպլանտացիա: Վերջինս տպագրվել էր եռաչափ տպիչով:

Zl6tGYScNNgZoqsqdtlNsw-article

3D իմպլանտի կրողը դարձել է 12ամյա ողնաշարի քաղցկեղով հիվանդ փոքրիկը: Իմպլանտը տպագրվել է տիտանի նյութից: Այն նախատեսված է մարդկային օրգանների իմիտացիա ստանալու համար: Մոտ երեք ամիս երեխան ստիպված է լինելու կրել հատուկ կորսետ, որը կպահի նրա գլուխը և մեջքը, որից հետո արդեն ենթադրվում է, որ իմպլանտի մեջ «կաճեն» ոսկորները:

Ավելի վաղ բժիշկները մեկ այլ հիվանդի համար ուղեղի մի մասի եռաչափ տպիչով տպված իմպլանտ էին տեղադրել: