Apple CarPlay-ով աշխատող առաջին ավտոմեքենաները կարտադրվեն ուշացած

Apple CarPlay-ով աշխատող առաջին ավտոմեքենաները կարտադրվեն ուշացած

2014-ին մի շարք ցուցահանդեսների ժամանակ ներկայացված Apple CarPlay ավտոմեքենաների համակարգի շուկա մուտք գործելը փոքր ինչ կուշանա:

Apple carplay

Ինչպես հաղորդում է Computerworld-ը, Mercedes-Benz, Volvo և Honda ավտոարտադրողները կթողարկեն CarPlay-ով առաջին մոդելները միայն 2015-ին՝ չնայած վերջիններիս թողարկումը սպասվում էր ավելի վաղ՝ 2014-ին:

Հիշենք, որ Apple-ի կողմից նախագծված CarPlay-ը հնարավորություն է տալիս ավտոմեքենայի ներսի էկրանից կառավարել iPhone սմարթֆոնները և iPod փլեյերները:  CarPlay-ում ներկառուցված է Siri ձայնային օգնականը, որն օգնում է ձայնային հրամաններով կարգավորել սարքերը և մի շարք այլ ծառայություններ:

CarPlay-ի տարածման հարցում Apple-ի հետ համաձայնագրեր են կնքել այնպիսի ավտոարտադրող հսկաներ, ինչպիսիք են Audi, Mercedes-Benz, Volvo, BMW, Ford, Hyundai, GM, Honda ընկերությունները, ինչպես նաև Fiat Chrysler խմբի բրենդները՝ Abarth, Alfa Romeo, Chrysler, Dodge, Fiat, Jeep և Ram:

Նման համակարգ մշակում է նաև Google-ը, որը կրում է Android Auto անվանումը: