Samsung-ը ներկայացրել է Level Box mini դյուրակիր աուդիոսարքը

Samsung Electronics ընկերությունը հայտարարել է նոր պրեմիում դասի դյուրակիր աուդիասարք Samsung Level Box mini-ի թողարկման մասին: Վերջինս Samsung Level շարքի նոր ներկայացուցիչն է:

Ըստ արտադրողի, նորույթը ձայնի հնչեղության որակի տեսանկյունից հավասար է իր ավագ մոդելին՝ Samsung Level Box-ին, սակայն ավելի թեթև է և ունի կոմպակտ մետաղյա կաղապար:

Samsung Level Box mini-ն հագեցած է 55մմ ստերեոդինամիկներով: Շնորհիվ Samsung Level հավելվածի կարելի է կարգավորել աուդիոսարքի ակուստիկան, ձայնի ուժգնությունը, ակտիվացնել հաղորդագրություններն ընթերցելու ձայնային ծանուցումները, ինչպես նաև S Voice և SoundAlive ֆունկցիաները:

398244

Samsung Level Box mini-ն օգտագործում է aptX կոդեկը: Սարքը միանում Ձեր սմարթֆոնին NFC կապի միջոցով: Այն կշռում է 392գրամ և հագեցած է 1600մԱ/Ժ մարտկոցով, ինչը բավականացնում է 25 ժամ անդադար երաժշտության նվագարկման համար:

Level Box mini-ն հասանելի կլինի 4 գունային տարբերակներով՝ կապույտ, կարմիր, արծաթագույն և սև: