Android-ի նոր տարբերակը կկոչվի Lemon Meringue Pie

Android-ի նոր տարբերակը կկոչվի Lemon Meringue Pie

Lemon-Meringue-3-sm-820x420Ինչպես հայտնի է, Google-ի Android ՕՀ-ի բոլոր կոդային անվանումները ոչ միայն այբուբենի դասակարգմամբ են իրար հաջորդում, այլև տարբեր քաղցրավենիքների նշանակություն ունեն:

Ներկա պահին գործող տարբերակն ունի KitKat շոկոլադի անվանումը, իսկ հաջորդ կոդային ավանումը կրելու է L տառը:

Համացանցում հայտնված լուրերի համաձայն, նոր տարբերակը կրելու է LMP անվանումը, ինչը նշանակում է Lemon Meringue Pie (Բեզեով պատված կիտրոնի թխվածք): Այս լուրը հաստատում է այն փաստը, որ Nexus 5 և Nexus 7 սարքերի Android L տարբերակներն ունեն lmp-preview-release անվանումները:

Նշենք, որ սպասվում է, որ նոր ՕՀ-ն հագեցած կլինի մի շարք նորույթներով՝ նոր ինտերֆեյսից սկսած մինչև նոր ֆունկցիաներ: