Casio Exilim EX-FR10՝ նոր էքշն-խցիկ էքստրեմալների համար

Casio Exilim EX-FR10՝ նոր էքշն-խցիկ էքստրեմալների համար

Ներկա պահին շուկայում կան բազմատեսակ էքշն-տեսախցիկներ էքստրեմալների, մարզիկների և ակտիվ հանգստի սիրահարների համար: Նմանատիպ սարքերի շուկան համալրվեց ևս նոր մոդելով՝ Casio Exilim EX-FR10-ով:

casio1

Այս տեսախցիկը տարբերվում է շուկայում առկա մոդելներից իր յուրօրինակ կոնստրուկցիայով: Այն ներառում է երկու մոդուլ՝ օպտիկական համակարգի բլոկ և էկրան-կոնտրոլեր:

casio2

Exilim EX-FR10-ը կարելի է օգտագործել երեք ռեժիմով՝ որպես սովորական ֆոտոխցիկ, որպես սելֆի-խցիկ և որպես տեսախցիկ հեռակառավարմամբ: Առաջին ռեժիմի պարագայոում օպտիկական մոդուլը միանում է էկրանին, որը կարելի է պտտել այնպես, որ օբյեկտիպը և էկրանը տարբեր ուղղությունների նայեն: Սելֆի ռեժիմում երկու մոդուլներն ուղղվում են օգտագործողի ուղղությամբ: Դե իսկ տեսանկարահանման ռեժիոմում մոդուլները կարող են գործել առանձին՝ կապպահելով Bluetooth-ի միջոցով:

Exilim EX-FR10-ի օպտիկական մոդուլն ունի 14Մպ սենսոր և 21-35մմ ֆոկուսային հեռավորությամբ ոսպնյակ: Հնարավոր է կատարել մինչև 4320 × 3240 պիքսել թուլատրությամբ լուսանկարներ և 1080р ֆորմատով տեսանկարահանում: Մոդուլը հագեցած է Wi-Fi ադապտերով, 75րոպե աշխատող մարտկոցով: Սարքը հագեցած է microSD բնիկով, կշռում  է 63գրամ: Դե իսկ էկրանն ունի 2դյույմ անկյունագիծ՝ սենսորային կառավարմամբ:

Երկու մոդուլները ջրադիմացկուն են և կարող են մինչև 2մետր բարձրությունից ընկնելու դեպքում մնալ անվնաս:

Exilim EX-FR10-ը հնարավոր կլինի գնել սեպտեմեբերից 700 դոլար արժեքով:

Բաժիններ: Uncategorized