Huawei-ն թողարկել է iPhone-ի մրցակցին

Huawei-ն թողարկել է iPhone-ի մրցակցին

Չինական Huawei ընկերությունը ներկայացրել է Honor 3C Play սմարթֆոնը, որն արտադրողնի կողմից ներկայացվում է որպես iPhone սմարթֆոնի մրցակից: Նորույթը իրենից ներկայացնում է Honor 3C մոդելի ավելի մատչելի և թեթևացրած տարբերակը:

Սարքը հագեցած է 5 դյույմ IPS էկրանով՝ 1280×720 պիքսել թույլատրությամբ, քառամիջուկ MediaTek MT6582 1,3ԳԳց հաճախականությամբ պրոցեսորով և  Mali400-MP2 գրաֆիկայով, 1Գբ օպերատիվ և 16Գբ ներկառուցված հիշողությամբ, microSD քարտի բնիկով, 8Մպ հիմնական ֆոտոխցիկով՝ լուսադիոդային լուսարձակիչով: Դիմային ֆոտոխցիկը 2Մպ է:

111

Սարքը հագեցած է Wi-Fi 802.11 b/g/n, GPS, AGPS, Bluetooth 4.0 և 3G անլար մոդուլներով և ունի 2000մԱ/Ժ հզորությամբ մարտկոց: Աշխատում է Android 4.2 Jelly Bean ՕՀ-ով՝ հագեցած Emotion UI բրենդային ինտերֆեյսով: Այն ապահովում է միաժամանակ երկու SIM քարտի աշխատանք:

Նոր սմարթֆոնի վաճառքը կմեկնարկի գալիք օրերին: Այն շուկա դուրս կգա սև, սպիտակ, դեղին, կապույտ և վարդագույն գույներով և կարժենա ընդամենը 72 եվրո: