Ralph Lauren-ը ստեղծել է «խելացի» վերնաշապիկ (վիդեո)

Ralph Lauren-ը ստեղծել է «խելացի» վերնաշապիկ (վիդեո)

Կրելի տեխնոլոգիաները վերջին շրջանում դարձել են ամենաժամանակակից միտումը: Գրեթե բոլոր ճանաչված բջջային սարքեր արտադրող ընկերությունները թողարկում են մեկը մյուսի ետևից նոր կրելի սարքեր՝ ժամացույցներ, թևնոցներ և այլ սարքեր, որոնք հնարավորություն են տալիս հետևել մարդու ֆիզիկական ակտիվությանը և կատարել օրգանիզմի աշխատանքի մոնիթորինգ:

phpn9boym

Ճանաչված հագուստի բրենդ Ralph Lauren-ը որոշել է ետ չմնալ աշխարհի նորաձև միտումներից և ստեղծել է «խելացի» վերնաշապիկ-պոլո Polo Tech-ը՝ հագեցած ֆիթնես-թրեքերի ֆունկցաներով: Շնորհիվ շապիկում արծաթյա թելից կարված սենսորների՝ Polo Tech-ը կարողանում է որոշել մարդու շնչառության և սրտի աշխատանքի մաքրությունը, սթրեսի մակարդակը և էներգիայի կիրառումը:

Այս նախագծում Ralph Lauren-ը համագործակցել է կանադական Omsignal ընկերության հետ, երը նախագծում է հագուստում մարդու ակտիվությունը հետևող տեխնոլոգիա և տվյալների փոխանցում բջջային հավելված:

Վերնաշապիկի ձախ մասում գտնվում է «սև արկղը», որը հավաքում է ինֆորմացիան: Վերջինս ընթերցելու համար պետք է ներբեռնել սմարթֆոնի հատուկ հավելված:

phpziqmvr

Polo Tech վերնաշապիկը կփորձարկվի US Open թենիսի չեմպիոնատի ժամանակ, որը օրերս մեկնարկել է ԱՄՆ-ում:  Նման վերնաշապիկի արժեքը և շուկա դուրս գալու ժամկետներն առայժմ անհայտ են: