HTC-ն ներկայացրել է 64-բիթանոց Desire 510 սմարթֆոնը

HTC ընկերությունը պաշտոնապես ներկայացրել է LTE բյուջետային սմարթֆոն Desire 510-ը:

398391

Սմարթֆոնն ունի 4.5դյույմ էկրան, 5Մպ հիմնական և VGA դիմային ֆոտոխցիկ, 1Գբ օպերատիվ և 8Գբ ներկառուցված հիշողություն, քառամիջուկ 64բիթ Qualcomm Snapdragon 410 պրոցեսոր, microSD քարտի բնիկ: Այն աշխատում է Android 4.4 KitKat ՕՀ-ով և ապահովում է մուտք LTE ցանց:

Սարքը հագեցած է նաև Bluetooth 4.0, Wi-Fi 802.11 b/g/n,  GPS/ГЛОНАСС մոդուլներով, ունի 2100մԱ/Ժ հզորությամբ մարտկոց, կշռում է 158գրամ և հասանելի է սպիտակ և մոխրագույն գունային տարբերակներով:

Աղբյուրը՝ htc.com