Apple MacBook-ները կդառնան էլ ավելի բարակ

Apple MacBook-ները կդառնան էլ ավելի բարակ

Apple ընկերությունը մտադիր է թողարկել ավելի բարակ MacBook համակարգիչներ: Այս մասին հաղորդում է DigiTimes-ը՝ հղելով իր սեփական աղբյուրներին:

macbook air

Ներկա պահին MacBook Air նոութբուքի հաստությունն է 0.3-1.7սմ, իսկRetina էկրանով MacBook Pro-ինը՝ 1.8սմ: 13.3 դյույմանոց MacBook Pro-ն իր հերթին ունի 2.4սմ:

Թե ինչ հաստություն կունենան ապագա MacBook-ները չի նշվում: Ըստ DigiTimes-ի աղբյուրների նոութբուքների բաղադրիչ մասերի արտադրությունն արդեն մեկնարկել է:

Նոր MacBook-ների շնորհանդեսը սպասվում է 2014-ի վերջում կամ 2015-ի սկզբում:

Հիշենք, որ նախորդ եռամսյակում Apple-ին հաջողվել է վաճառել 4,41մլն անհատական համակարգիչ:

Թեգեր: Apple, MacBook