Coolest Cooler դյուրակիր սառնարան՝ Kickstarter-ի նոր ռեկորդակիր նախագիծ (վիդեո)

Coolest Cooler դյուրակիր սառնարան՝ Kickstarter-ի նոր ռեկորդակիր նախագիծ (վիդեո)

Kickstarter հանգանակությունների կայքում հայտնվել է նոր դյուրակիր սառնարանի նախագիծ: Սարքը կոչվում է Coolest Cooler. այն հավաքել է 10.35մլն. դոլար՝ անհրաժեշտ 50 000-ի փոխարեն և դարձել Kickstarter-ի նոր ռեկորդակիրը:

coolest_cooler

Coolest Cooler-ի ստեղծողները սարքը համալրել են մի շարք օգտակար ֆունկցիաներով, որոնք միանշանակ պետք կգան բնության գրկում հանգստանալիս:

Սառնարանն ունի ներկառուցված բլենդեր, մարտկոց և 2 USB մուտք՝ տարբեր գաջեթների լիցքավորման համար: Այն հագեցած է նաև դյուրակիր Bluetooth-դինամիկով և լուսադիոդային լամպով: Սառնարանը կարող է տանել մինչև 60լ տարողություն: Այն ունի երկու բաժին՝ սառցարան և սովորական մթերքների պահպանման տեղ, ինչպես նաև առանձին մաս ափսեների և դանակ-պատառաքաղի պահպանման համար: Սառնարանի հարմար տեղաշարժման համար, Coolest Cooler-ի հեղինակները այն համալրել են ակներով, հատուկ բռնակով և իրերի ֆիքսացիայի ռեզինով:

Ներկա պահին սառնարանը կարելի է պատվիրել 200 դոլար արժողությամբ:

Աղբյուրը՝ kickstarter.com

Բաժիններ: Գադջեթներ