Ստեղծվել է GoPro խցիկների Fetch ամրակալ՝ ընտանի կենդանիների համար

Այսուհետ կարող եք հեշտությամբ հետևել Ձեր տնային կենդանու առօրյային: Ստեղծվել է հատուկ ամրակալ GoPro էքշն-խցիկի համար: Հավաքածուն կոչվում է Fetch: Այն իրենից ներկայացնում է հատուկ գոտի, պլաստիկ ամրակալ և ճկուն ստենդ՝ երկու խցիկների համար նախատեսված տեղերով: Fetch-ն ապահովում է GoPro խցիկի ամուր ֆիքսացիա:

1409010674616_Image_galleryImage_http_gopro_com_camera_mou

Արտադրողները նշում են, որ Fetch-ը որևէ կերպ չի անհանգստացնի Ձեր կենդանուն շարժվելիս: Fetch-ը նախատեսված է 7կգ-ից մինչև 54կգ կշռող կենդանիների համար:

Հավաքածուի բոլոր բաղադրիչ մասերը ջրակայուն են, այնպես որ Ձեր շունը կարող է թե ջուրը նետել իրեն և թե թավալգլոր տալ ցեխաջրում: Fetch-ի արժեքն է ընդամենը 60 դոլար: