Apple-ը հրավիրել է լրագրողներին iPhone 6-ի շնորհանդեսին

Apple-ը հրավիրել է լրագրողներին iPhone 6-ի շնորհանդեսին

9_9_14_event_big-590x514

Apple ընկերությունը ԶԼՄ-ներին հրավերներ է ուղարկել՝ մասնակցելու սեպտեմբերի 9-ին Կուպերտինոյում Flint կատարողական արվեստի կենտրոնում կայանալիք շնորհանդեսին: Հրավերների վրա նշված է ամսաթիվը և  «Wish we could say more» (Ցավում ենք, որ ավելին չենք կարող պատմել) գրությունը:

Ավելի վաղ այս օրը iPhone սմարթֆոն ներկայացնելու մասին մամուլում միայն լուրեր էին տարածվել: Հրավերը հաստատեց բոլոր լուրերը:

Սպասվում է նաև, որ բացի սմարթֆոնի շնորհանդեսից Apple-ը կցուցադրի iWatch խելացի ժամացույցը: Հնարավոր է, որ iWatch-ը ներկայացվի որպես iPhone 6-ի աքսեսուար: