Google-ը փորձարկել է Wing առաքիչ-դրոնների նախագիծը (վիդեո)

Google-ը փորձարկել է Wing առաքիչ-դրոնների նախագիծը (վիդեո)

Google ընկերությունն անցկացրել է անօդաչու թռչող սարքերի՝ դրոնների փորձարկում: Վերջիններիս առաջադրանքն է կատարել ապրանքի առաքում՝ քաղցրավենիքներից մինչև դեղամիջոցներ, հաղորդում է BBC-ն:

Այս դրոնների նախագծմամբ Google-ում զբաղվում են ավելի մոտ 3 տարի, սակայն մինչ օրս ընկերությունն այս նախագիծը գաղտնի էր պահում:

Նոր նախագիծը կրում է Wing անվանումը և վերջինիս նախագծմամբ զբաղվում է հեռանկարային նախագծերի Google X բաժինը: Հենց այս բաժինն է պատասխանատու Google-ի առանց վարորդ ավտոմեքենաների նախագծի համար:

google500

Project Wing-ի գլխավոր նպատակն է հումանիտար օգնության առաքում աղետային իրադարձությունների ժամանակ: Դրոնները կարող են տեղափոխել սնունդ, դեղորայքներ, մարտկոցներ փոթորիկների ժամանակ, երբ դուրս գալը վտանգավոր է կամ սրտային հիվանդություններով տառապողների համար դեֆիբրիլյատորներ, ինչը ենթադրում է, որ դրոնը շտապօգնությունից ավելի արագ կարող է հասնել հիվանդին:

Դրոնների նմուշները Google-ը փորձարկել է Ավստրալիայում: Ստեղծված նմուշն ունի 1.5մ թևեր և հագեցած է էլեկտրոնային մարտկոցով: Սարքը կշռում է 10կգ՝ ներառյալ տեղափոխվող ապրանքի ծավալը: Թռիչքի բարձրությունը կազմում է մոտ 45 մետր:

Թե ինչպես է այն աշխատում, թռնում, կատարում վայրէջք և ապրանքի նետում դիտեք տեսանյութում: