Seagate-ը թողարկել է 8Տբ ծավալով աշխարհի առաջին կոշտ սկավառակը

Seagate-ը թողարկել է 8Տբ ծավալով աշխարհի առաջին կոշտ սկավառակը

Seagate_8TB

Seagate-ը ընկերությունը ստեղծել է աշխարհում առաջին 8Տբ ծավալով կոշտ սկավառակը՝ անցնելով իր մրցակից Western Digital-ին, որը ստեղծել էր 8 տերաբայթ ռեկորդային ծավալով հելիումով լցված  Ultrastar He6 կոշտ սկավառակ-ը:

Նոր սկավառակը տարբերվում է էներգիայի ավելի ցածր սպառմամբ, ինչը նշանակում է, որ այն հատկապես օգտակար կլինի «ամպային» պահեստներում տվյալների մշակմամբ զբաղվող կորպորատիվ կենտրոնների համար:

«Seagate-ի նոր HDD-ն հնարավորություն է տալիս ՏՏ մենեջերներին լուծել տվյալների քանակի արագ աճի խնդիրը, քանի որ դրանց պահպանումը ավելի փոքր ծավալ ունեցող կոշտ սկավառակի վրա թանկարժեք հաճույք է»,- նշել է IDC վերլծուական ընկերության կոշտ սկավառկների ուսումնասիրությունների բաժնի փոխնախագահ Ջոն Ռիդնինը:

Seagate-ը դեռևս չի բացահայտում, թե ինչպես է իրենց հաջողվել ստանալ սկավառակի նման մեծ ծավալը, սակայն խոստանում է կիսվել մանրամասներով մոտ ապագայում:

Բաժիններ: Uncategorized