Բրիտանացիները ստեղծել են ԴՆԹ ճանաչող դյուրակիր սարք (վիդեո)

Բրիտանական Primerdesign ընկերությունը թողարկել է շուկա կոմպակտ և մատչելի PCR-սարք genesig q16-ը (տերմոցիկլեր), որն աշխատում է իրական ժամանակում: Սարքը կարողանում է ստանալ կոնկրետ սեգմենտի ճշգրիտ ԴՆԹ-ներ՝ 10 հազ.-ից մինչև միլիոն վարիացիաներով:

398813

Այս սարքը կոչվում է նաև ԴՆԹ-ի ուժեղացուցիչ. այն կարող է ծառայել տարբեր նպատակների՝ գեների անալիզ, մի շարք հիվանդությունների դիագնոստիկա ԴՆԹ կառուցվածքի միջոցով: Բացի դրանից սարքն օգտագործվում է դատական բժշկության բնագավառում՝ ծառայելով մատնահետքի և հայրության ճանաչմանը:

genesig q16-ի արժեքն է $6500 դոլար: Այն ներառում է 400 տարաբնույթ թեսթեր. աշխատում է անձայն և պատասխանները մատուցում է 2 ժամից ավելի պակաս ժամանակում: