Google Glass-ը «կհասկանա» մարդկանց հուզական վիճակը (վիդեո)

google-glass-fraunhofer-shore-1 Google Glass խելացի ակնոցը SHORE ծրագրային ապահովման միջոցով թույլ կտա ճանաչել առջևում կանգնած մարդկանց դեմքի արտահայտությունն ու հասկանալ ըստ դրա նրանց հուզական վիճակը: Ընդ որում` Glass-ի օգտագործողը կկարողանա այդ ինֆորմացիան տեսնել իրական ժամանակում:

Անձնական կյանքի գաղտնիությունը պահպանելու նպատակով տվյալները չեն փոխանցվելու ամպային պահոցներ: Այս մասին հայտարարել է Ֆրաունգոֆերի ինտեգրալ սխեմաների ինստիտուտի մասնագետներից մեկը:

SHORE ծրագրի հիմքում դեմքերի ճանաչման Sophisticated High-speed Object Recognition Engine (SHORE) տեխնոլոգիան է, որը ստեղծվել է վերոնշյալ ինստիտուտում և վերամշակվել Google Glass-ում ներդրվելու համար: Ծրագիրը ցույց է տալիս նաև մարդկանց սեռային պատկանելությունը:

Առայժմ SHORE-ը հասանելի չէ բեռնելու համար. ամենայն հավանականությամբ մշակողները  վերացնում են վերջին տեխնիկական թերությունները:

Աղբյուրը` CNET.com