LG-ն զարդարել է իր OLED-հեռուստացույցը Swarovski ադամանդներով

LG-ն զարդարել է իր OLED-հեռուստացույցը Swarovski ադամանդներով

lg3LG Electronics ընկերությունը IFA 2014 ցուցահանդեսին ներկայացնելու է պրեմիում դասի հեռուստացույցներ, որոնց տակդիրը զարդարված է Swarovski քարերով: Հիշեցնենք, որ միջոցառումն անցկացվելու է սեպտեմբերի 5-10-ը Բեռլինում:

Հեռուստացույցների տեխնիկական տվյալների մասին առայժմ շատ բան հայտնի չէ: LG-ի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ դրանք կունենան կորացած OLED-էկրաններ: Սպասվում է, որ դրանք կունենան 3840 × 2160 պիկսել թույլատրություն, իսկ անկյունագիծը կկազմի 77 դյույմ:

Հեռուստացույցների տակդիրը զարդարված է լինելու 460 Аurora Borealis ադամանդներով, ըստ LG-ի` ադամանդները տպավորություն են ստեղծում, ասես էկրանը կախված է օդում:

lg4Վերոնշյալ հեռուստացույցները թողարկվելու են սահմանափակ թվով: Գնի մասին տեղեկություններ առայժմ չկան:

Աղբյուրը` lg.com

Բաժիններ: Գադջեթներ