Առաջին Android One սմարթֆոնները կներկայացվեն սեպտեմբերի 15-ին

399537Google ընկերությունը լրատվամիջոցներին հրավիրել է միջոցառման, որը տեղի կունենա սեպտեմբերի 15-ին Հնդկաստանում: Առայժմ չի հաղորդվում, թե ինչ է ներկայացվելու միջոցառմանը: Նշենք, որ հրավերում նշված է, որ ավելի շատ մանրամասներ հայտնի կդառնան միջոցառումից անմիջապես առաջ:

Ենթադրվում է, որ  միջոցառմանը կներկայացվեն Android One առաջին սմարթֆոնները: Վերոնշյալ նախագիծն առաջին անգամ ներկայացվել է Google I/O կոնֆերանսին: Android One-ի նպատակն է Android սմարթֆոններով ապահովել ևս 5 միլիարդ մարդկանց: Այսինքն` խոսքը գնում է Android օպերացիոն համակարգով աշխատող մատչելի սմարթֆոնների մասին, որոնք առաջին հերթին կվաճառվեն զարգացող երկրներում:

Նման մատչելի մոդելներ արտադրելու են Micromax, Spice և Karbonn ընկերությունները: Սպասվում է, որ սմարթֆոնները կարժենան $115 – $165:

Աղբյուրը` Phonearena.com