iPhone 6-ը շուկայում կհայտնվի սեպտեմբերի 19-ին և միայն մեկ տարբերակով

iphone6Մինչ Apple ընկերությունը ուղարկում էր լրագրողներին iPhone 6-ի շնորհանդեսի հրավերները, ամենահաս ամերիկյան աղբյուրներն արդեն հայտարարում էին նորույթի վաճառքի մեկնարկի մասին:

Վերջին տվյալներով`iPhone 6-ը շուկա դուրս կգա սեպտեմբերի 19-ին, և այդ օրը կներկայացվի սմարթֆոնի միայն մեկ տարբերակը` 4,7 դյույմանոց մոդելը, որի գինը Եվրոպայում կսկսի 699 եվրոյից:

Նշենք, որ Apple-ը դեռ ամռան սկզբին արգելել է իր աշխատակիցներին արձակուրդ գնալ սեպտեմբերի 15-28-ը, ինչը հավաստում է, որ iPhone-ի թողարկումը կայանալու է վերոնշյալ ընթացքում:

Աղբյուրը` yablochno.com