Նյու Յորքում արդեն գոյանում են iPhone 6-ի հերթեր

Նյու Յորքում արդեն գոյանում են iPhone 6-ի հերթեր

iphone6Նյու Յորքի 5-րդ Ավենյու փողոցում տեղակայված Apple-ի հայտնի խանութի առաջ արդեն հերթեր են գոյանում iPhone 6-ի թողարկմանն ընդառաջ: Նշենք, որ սմարթֆոնի ներկայացումը սպասվում է սեպտեմբերի 9-ին կայանալիք միջոցառմանը:

Business Insider –ը գրում է, որ խանութի մուտքի մոտ արդեն երեք սպասող կա: «Նրանք կանգնած են դրսում արդեն մի քանի ժամ ու չգիտեն անգամ, թե ինչին են սպասում»,-գրում է պարբերականը:

Սպասվում է, որ նոր iPhone 6-ը կթողարկվի երկու տարբերակով` երկու չափսի էկրանով: Ոչ պաշտոնական լուրերի համաձայն` էկրանը պատրաստված կլինի ավելի ամուր նյութից, քան նախորդ սերնդի iPhone-ները:

Նշենք, որ եթե iPhone-ը ներկայացվի հանրությանը սեպտեմբերի 9-ին, սարքի վաճառքը կմեկնարկի դրանից տասը օր հետո:

Աղբյուրը` businessinsider.com