iWatch-ն անցնում է վերջին փորձարկումները զանգվածային թողարկումից առաջ

iWatch-ն անցնում է վերջին փորձարկումները զանգվածային թողարկումից առաջ

iwatchiWatch խելացի ժամացույցն այժմ անցնում է վերջին EVT թեստը: Սպասվում է, որ ժամացույցը վաճառքում կհայտնվի 2015-ի սկզբին: Այս մասին հաղորդում է Digitimes չինական աղբյուրը: EVT-ից հետո սարքն անցնելու է PVT կոչվող թեստը, որից հետո կսկսվի զանգվածային արտադրությունը:

Engineering Verification Testing (EVT) -ը հատուկ թեստ է, որի ժամանակ ստուգվում է` արդյոք սարքն ունի անհրաժեշտ բոլոր տեխնիկական տվյալներն ու արտադրողականությունը:

Ինչ վերաբերում  է Process Verification Test (PVT) թեստին, ապա այն ստուգում է` արդյոք սարքն ամբողջովին համապատասխանում է բոլոր նախագծերին ու մակետներին:

Ըստ Digitimes-ի` Apple-ը չի ներկայացնի iWatch-ը սեպտեմբերի 9-ի միջոցառմանը, թեև այլ լրատվամիջոցներ ակտիվորեն գրում են այդ մասին:

Աղբյուրը` digitimes.com

Բաժիններ: Գադջեթներ