Philips-ը թողարկել է Hue Beyond «խելացի» լուսակալներ

Philips-ը թողարկել է Hue Beyond «խելացի» լուսակալներ

phillipsԱյժմ Philips ընկերությունն արտադրում է ոչ միայն «խելացի» լամպեր, այլև «խելացի» լուսակալներ: Խոսքը գնում է վերջերս ներկայացված Hue Beyond մոդելային շարքի մասին։

Նշենք, նոր լուսավորիչ սարքերն ամենևին էլ մատչելի չեն: Ամենացածր գնով առաջարկվում է առանց հանգույցի սեղանի լամպը: Այն գնահատված է 299 ֆունտ ստերլինգ: Կախովի տարբերակների գինը հասնում է մինչև 529 ֆունտ ստերլինգ: Ի՞նչ է ստանում օգտագործողը այդպիսի փողերի դիմաց: Առաջին հերթին ` հնարավորություն կառավարել լուսավորությունը բջջային սարքերից (iOS և Android համակարգեր), փոփոխել լույսի պայծառությունն ու երանգը, ինչպես նաև սահմանել աշխատանքի գրաֆիկ: Դրանից բացի՝ նորահայտ գաջեթներն ապահովում են IFTTT ծառայությունը, որը թույլ է տալիս ստեղծել փոխգործակցության էկզոտիկ կանոններ: Մի խոսքով՝ լուսակալներն իրենց գործառույթով գործնականում չեն տարբերվում Hue լամպերից:

Հարկ է նշել, որ լուսակալների ներսում չկան սովորական լամպեր: Դրանց փոխարեն լուսավորության համար պատասխանատու է անկախ լուսադիոդների ցրոնքը: Շարքից դուրս եկած լուսավորիչ տարրերի փոխարինում չի նախատեսվում, սակայն արտադրողը խոստանում է, որ օգտագործողն այդ խնդրի հետ չի բախվի առնվազն 15000 ժամ: Hue Beyond սարքերը համատեղելի են ներկայիս Hue հանգույցի հետ, այնպես որ Philips «խելացի» լուսակալների օգտատերերը կարող են հեշտությամբ ներդնել նոր լուսակալները արդեն գոյություն ունեցող ցանցերում:

Գաջեթները վաճառքի դուրս կգան արդեն այս ամսում:

Աղբյուրը՝ ixbt.com

Բաժիններ: Գադջեթներ