Microsoft-ը ներկայացնելու է «սելֆիների» համար նախատեսված Lumia սմարթֆոն

Microsoft-ը նոր teaser-տեսահոլովակում պատմում է, որ IFA 2014 ցուցահանդեսում պատրաստվում է ներկայացնել նոր Lumia Windows սմարթֆոններ։ Այդ teaser-ն իրենից ներկայացնում է «սելֆի» լուսանկար՝ կատարված Lumia սմարթֆոնի, ենթադրաբար, Lumia 730-ի օգնությամբ: Սպասվում է, որ հենց այդ մոդելն էլ կներկայացվի միջոցառմանը: Շատ հնարավոր է, որ այդ օրը կներկայացվի ևս մեկ նոր սմարթֆոն` PureView խցիկով Lumia 830:
nokia_selfiephone

Հիշեցնենք, որ մեկ-երկու շաբաթ առաջ հայտնի դարձավ այն մասին, որ շարժական արտադրանքի բաժնի ղեկավար Սթիվեն Էլոպը ներքին միջոցառմանը ցուցադրել է երկու նոր չթողարկված սմարթֆոն` Lumia Superma և Lumia Tesla, որոնցից մեկը, ըստ նրա, շատ հարմար է «սելֆի» նկարելու համար:

Nokia Lumia 730-ն արդեն վկայագիր է ստացել ԱՄՆ կապի դաշնային հանձնաժողովի կողմից (FCC), հասցրել է երևալ «կենդանի» լուսանկարներում և նույնիսկ ստացել է գնի հաստատում 240 դոլարի սահմաններում: Ըստ լուրերի՝ հեռախոսն օժտված է 4,7 դյույմանոց 720p թույլատրությամբ սենսորային էկրանով և քառամիջուկ Cortex-A7 պրոցեսորով։ Հեռախոսի դիմային խցիկը 5 ՄՊ է, իսկ հիմնականը` 6,5 ՄՊ: Nokia Lumia 730-ը վաճառքում կհայտնվի սեպտեմբերի վերջին:
Աղբյուրը՝ www.3dnews.ru