IFA 2014.Sony-ին ներկայացրեց SmartWatch 3 խելացի ժամացույցը և SmartBand ֆիտնես-թևնոցը

399771

399772
Sony Mobile Communications ընկերությունը IFA 2014-ին պաշտոնապես ներկայացրել է SmartWatch 3-ը խելացի ժամացույցը և SmartBand ֆիտնես-թևնոցը: Sony-ի նոր խելացի ժամացույցներն աշխատում են Android Wear օպերացիոն համակարգով: Դրանք հնարավոր չէ կարգավորել, սակայն կարելի է փոխել ժամացույցների գոտիները: SmartWatch 3-ն ունի 1.6 դյույմանոց IPS-էկրան: Ժամացույցն ունի տարբեր հավելվածներ, այդ թվում` Walkman, ալբոմ, տեսախցիկ և այլն:

Խելացի ժամացույցները համալրված են 4 ԳԲ ներքին ֆլեշ հիշողությամբ, քառամիջուկ Cortex A3 պրոցեսորով, 1.2 ԳՀց տակտային հաճախականությամբ, ինչպես նաև ունեն 512Մբ օպերատիվ հիշողություն, GPS, Bluetooth, Wi-Fi, կողմնացույց և գիրոսկոպ: Մարտկոցն ավտոնոմ ռեժիմում բավանակացնում է 2 օր:

399773

SmartBand Talk թևնոցն ունի 1,4 դույմանոց կորացած էկրան: Կարող է աշխատել 5 օր առանց լիցքավորվելու: Պաշտպանված է ջրից IP68 համակարգով, ունի ներդրված բարձրախոս և միկրոֆոն: Նախատեսված են L և S չափսերը, գոտիները կարելի է փոխել: Մոդելն առաջարկվում է սև և սպիտակ գույներով, իսկ գոտիները գունավոր են: Շնորհիվ բարձրախոսի և HD Voice-ի SmartBand Talk թևնոցը կարելի է օգտագործել զանգերին արագ պատասխանելու համար: Թևնոցն ունի նաև Sony-ի ֆիրմային ձայնային կառավարման հնարավորություն, որը թույլ է տալիս յուրաքանչյուր «էջանշում» համալրել ձայնային ուղեկցությամբ և սմարթֆոնի որոշ ծրագրեր կառավարել ձայնային հրամանների միջոցով:

SmartBand Talk-ը և SmartWatch 3-ը վաճառքի դուրս կգան 2014թ.-ի աշնան վերջին: Գնի մասին առայժմ տեղեկություններ չկան:

399774