Ստեղծվելու է Սևանա լճին մասին տվյալների էլեկտրոնային բազա

Ստեղծվելու է Սևանա լճին մասին տվյալների էլեկտրոնային բազա

sevanՀՀ կառավարությունը սեպտեմբերի 4-ին կայացած նիստում հաստատել է Սևանա լճի և դրա ջրահավաք ավազանի մշտադիտարկման տվյալների միասնական էլեկտրոնային շտեմարանի ստեղծման, տեղեկատվության հավաքման, գրանցման, ամփոփման և տրամադրման կարգը, որի գործադրմամբ կբարձրանա Սևանա լճի հիմնահարցերի լուծման միջոցառումների արդյունավետությունը:

Հայաստանի բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի խոսքով` վերոնշյալ բազան կպարունակի Սևանա լճի և դրա ջրառի ավազանի մոնիթորինգի արդյունքների մասին տեղեկատվություն, որը կանոնավոր կերպով կթարմացվի:

Նշենք, որ նիստում հաստատվել է նաև www.tundarc.am տեղեկատվական ինտերնետային համակարգի սպասարկման կարգը, որով ՀՀ վերադարձող քաղաքացիների համար կապահովվի վերադարձի և կայուն վերահաստատման վերաբերյալ տեղեկատվության հասանելիությունը, օտարերկրյա պետություններում գտնվող ՀՀ քաղաքացիների համար կստեղծվի Հայաստանի պետական մարմիններ ժամանակակից էլեկտրոնային կապուղիներով դիմելու հնարավորություն: