Տուն, որը կառավարվում է ժեստերով (վիդեո)

Տուն, որը կառավարվում է ժեստերով (վիդեո)

reemoԵթե կցանկանայիք տանը տեղադրված տեխնիկան կառավարել ժեստերի միջոցով, ապա Reemo թևնոցը ստեղծված է հենց այդ նպատակով: Սարքի նախատիպը ներկայացված է Indiegogo կայքում, և այժմ նախագծի հեղինակները փորձում են գումար հավաքել` զանգվածային արտադրություն սկսելու համար:

Թևնոցն աշխատում է ազդանշանի փոքր ընդունիչի և «խելացի» վարդակի հետ միասին: Ընդունիչն ամրացվում է վերահսկվող տեխնիկայի վրա, իսկ վարդակը նախատեսված է տվյալ սարքն անջատելու կամ միացնելու համար:

Օգտագործողը թևնոցը ձեռքին պարզում է դաստակը այս կամ այն սարքի ուղղությամբ, համապատասխան ժեստ անում, որից հետո ընդունիչը ֆիքսում է ազդանշանն ու կապ հաստատում «խելացի» վարդակին, որն էլ իր հերթին անջատում կամ միացնում է սարքը:

Reemo-ն որպես պատրաստի արտադրանք թողարկվելու է 2015-ի մայիսից ոչ շուտ: Նրանք, ովքեր ցանկանում են նախապատվեր ձևակերպել Indiegogo կայքի միջոցով, պետք է վճարեն հավաքածուի համար 160 դոլար:

Աղբյուրը`Indiegogo.com

Բաժիններ: Գադջեթներ