ԱրմԹեք 2014 համաժողովը կկայանա սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում

ArmTech Congress1Հայաստանի բարձր տեխնոլոգիաների 7-րդ ամենամյա ԱրմԹեք 2014 համաժողովը կկայանա սեպտեմբերի 26-ին Նյու Յորք քաղաքի TKP համաժողովների կենտրոնում` «Սովորել անցյալից, բացահայտել ապագան» խորագրի ներքո:

Համաժողովի նպատակն է լուսաբանել Հայաստանի տնտեսության համար ռազմավարական նշանակություն ունեցող բարձր տեխնոլոգիաների ոլորտի աճը, խթանել միջազգային համագործակցությունը և ներդրումների ներգրավումը, նպաստել ՏՏ ոլորտի մասնագետների միջև համագործակցությանը, Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտը դարձնել գլոբալ ճանաչելի:

Ամեն տարի ԱրմԹեք համաժողովը համախմբում է ոլորտի տեղական և արտասահմանյան մասնագետների, մասնավոր հատվածը ներկայացնող ղեկավարների և այլ շահագրգիռ կողմերի ողջ աշխարհից, ովքեր միասին քննարկում են միջազգային գործարար կապերի ամրապնդումը և ներդրումների հետագա աճը Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտում:

Համաժողովին մասնակցել ցանկացողները կարող են մինչ սեպտեմբերի 10-ը գրանցվել www.armtechcongress.com կայքում:

ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո անցկացվող «ԱրմԹեք» ամենամյա համաժողովը կազմակերպում է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը և ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը՝ այլ պետական ու մասնավոր կազմակերպությունների աջակցությամբ: