Թիմ Քուքը հայտարարել է iCloud-ի անվտանգության նոր քաղաքականության մասին

tim_cook.gi.topՎերջերս տեղի ունեցած սկանդալը, որը կապված էր հոլիվուդյան աստղերի անձնական լուսանկարների արտահոսքի հետ, ստիպել է Apple ընկերությանը անվտանգության նոր միջոցներ ձեռնարկել iCloud «ամպային» ծառայությունում: Մասնավորապես` այսուհետ օգտագործողները ծանուցում կստանան այն բոլոր դեպքերում, երբ կասկածելի ակտիվություն գրանցվի իրենց հաշվում:

Այս մասին հայտարարել է Apple-ի ղեկավար Թիմ Քուքը The Wall Street Journal-ին տված հարցազրույցում: Նորամուծությունն ուժի մեջ կմտնի արդեն առաջիկա երկու շաբաթվա ընթացքում: 

Այդպիսով, iCloud-ի օգտագործողները արագ կերպով կտեղեկացվեն պոտենցիալ վտանգների մասին և կկարողանան օպերատիվ արձագանքել: Նշենք, որ ծանուցումներն ուղարկվելու են էլ. նամակի տեսքով:

Աղբյուրը` wsj.com