Անտիկ բուդդիստական տաճարը փնտրում է մեդիայի գծով տնօրեն

Անտիկ բուդդիստական տաճարը փնտրում է մեդիայի գծով տնօրեն

Shaolin-Temple-ChinaԱնտիկ բուդդիստական տաճարը, որը հայտնի է իր կունգ-ֆու կուսակրոններով, փնտրում է մեդիա-տնօրենի՝ տաճարի բրենդը ստեղծելու և տարածելու համար: Անգլերենի և սոցիալական մեդիայի իմացությունը պարտադիր է, սակայն անհրաժեշտ չէ տիրապետել կունգ-ֆուին կամ լինել բուսակեր:

1,500 տարեկան հնություն ունեցող Շաոլին տաճարի հայտարարությանը կարճ ժամանակում արձագանքել է 300 հոգի: Թեև վանքի կուսակրոնները միայն տղամարդիկ են, աշխատանքի համար կարող են դիմել նաև կանայք:

Տաճարը տեղակայված է Պեկինի հարավում՝ սարերի մեջ: Այն ճանաչում է ստացել իր վանականների ռազմական սխրագործությունների շնորհիվ: Տաճարի մասին գրվել են շատ գրքեր ու նկարվել ֆիլմեր: Աշխատանքի հայտարարության մեջ նշվում է, որ «տաճարում աշխատելու դեպքում պետք է հաշվի առնել, որ հաճախ անհրաժեշտ կլինի մնալ միայնության մեջ, ինչի հետ շատ երիտասարդներ հնարավոր է՝ չհամակերպվեն»:

Աղբյուրը՝ mashable.com