Չինացիները տեղադրել են iPhone 6-ը ցուցադրող տեսանյութ

iphone6Չինական Sina Weibo միկրոբլոգային սոցցանցում zzrays օգտատերերից մեկը տեղադրել է դեռևս չթողարկված iPhone 6-ի լուսանկարներ և տեսանյութ: Այս մասին հաղորդում է Mac Rumors-ը՝ հղում անելով CnBeta չինական կայքին:

Mac Rumors-ը գրում է, որ տեսանյութում պատկերված սմարթֆոնը տարբերվում է ավելի վաղ ցուցադրված կոնցեպտներից: Նշվում է, որ iPhone 6-ն ունի Touch ID մատնահետքի սկաներ, կրկնակի LED-լուսարձակմամբ տեսախցիկ: Տեսանյութի սմարթֆոնն ունի 4,7 դյույմանոց էկրան, աշխատում է iOS 8.0 build 12A365 օպերացիոն համակարգով և պատկերակների նոր դիզայն:

Հիշեցնենք, որ երկար սպասված սմարթֆոնի պաշտոնական անոնսը սպասվում է սեպտեմբերի 9-ի երեկոյան:

iphone6_!
Տեսանյութը դիտեք այստեղ:

Աղբյուրը՝ Macrumors.com