Apple-ն առաջին անգամ իր միջոցառմանը հրավիրել է նորաձևության ամսագրերի խմբագիրներին

iwatchՍեպտեմբերի 9-ի երեկոյան կկայանա Apple ընկերության կազմակերպած միջոցառումը, որի ընթացքում սպասվում է նոր արտադրանքների անոնս: Reuters գործակալությունը գրում է, որ առաջին անգամ ամենամյա այս միջոցառմանը հրավիրվել են նաև նորաձևության ամսագրերի և կայքերի խմբագիրներ: Գործակալության կարծիքով՝ սա կապված է «խելացի» ժամացույցի անոնսով:

«Ենթադրում եմ, որ հրավերը ստացել ենք, որովհետև միջոցառմանը ներկայացվելու է այնպիսի մի սարք, որը կարելի է կրել»,-նշել է Marie Claire ամսագրի ներկայացուցիչ Լիա Գոլդմանը:

Նշենք, որ արդեն երկու տարի է՝ Apple-ում աշխատում են լուրջ դիզայներներ, ինչպիսիք Պատրիկ Պրունյոն, ով եղել է Tag Heuer շվեյցարական ժամացույցների վաճառքի տնօրենը, Burberry-ի նախկին ղեկավար Անջելա Ահրենդսը և Yves Saint Laurent նորաձության տան նախկին տնօրեն Պոլ Դենևը:

Աղբյուրը՝ Reuters.com