Հրապարակվել են Mail.Ru-ի 4,5 միլիոն փոստարկղների գաղտնաբառերը

Հրապարակվել են Mail.Ru-ի 4,5 միլիոն փոստարկղների գաղտնաբառերը

mail.ru mobile calls infographic MaildotruԱնմիջապես Yandex-ի միլիոնավոր գաղտնաբառերի բազան կոտրելուց հետո ցանցում հայտնվեց ավելի մեծ արտահոսք` Mail.Ru-ի 4,5 միլիոնանոց բազայի լոգին-գաղտնաբառերը: Маil.Ru-ի ներկայացուցիչները պաշտոնապես հայտարարեցին, որ ինչպես Yandex-ի, այնպես էլ այս դեպքում սերվեր չի կոտրվել:

Mail.Ru-ի անվտանգության մասնագետները նշում են, որ վերոնշյալ բազան հին է և կազմված է մի քանի մասից: Տվյալները գողացվել են օգտագործողներից տարբեր ժամանակներում և ամենայն հավանականությամբ տարբեր մեթոդներով (ֆիշինգ, վիրուսներ):

Գաղտնաբառերի բավական մեծ մասն արդեն չեն աշխատում, քանի որ օգտագործողները հասցրել են փոխել դրանք նորով: Մնացած հաշիվների տերերին արդեն առաջարկվել է փոխել գաղտնաբառը, ինչպես նաև ժամանակավորապես արգելափակվել է նամակների ուղարկումը:

Աղբյուրը` Mail.Ru