Սկանդալ Պոլիտեխնիկում. կոտրել են ռեկտորի ֆեյսբուքյան էջը

Սկանդալ Պոլիտեխնիկում. կոտրել են ռեկտորի ֆեյսբուքյան էջը

politechnicՀամացանցում հայտնվել է ՀՊՃՀ ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանի և բուհի աշխատակցի ֆեյբուքյան նամակագրությունը, որը, ռեկտորի պնդմամբ, կեղծ է: Նշենք, որ հրապարակված նամակագրության մեջ բացահայտվում է ռեկտորի և վարչության պետ Ռուզաննա Հայրապետյանի սիրային կապը: Այս մասին հաղորդում է Armnews-ը:

Պարզվում է` ռեկտորի էջը կոտրել են դեռ սեպտեմբերի 5-ին, այդ օրը նա աշխատանքային համակարգչից ֆեյսբուքյան էջ մտնել չի կարողացել, հավանաբար կիբերհանցագործները կոտրել էին գաղտնաբառը և կեղծ նամակագրությունը ուղարկել լրավամիջոցներին:

Բացահայտելով, որ էջը կոտրված է և կեղծ նամակագրությունը հայտնվել է լրատվամիջոցների ձեռքում, ռեկտորը ոստիկանություն է դիմել: Աղմկահարույց երկխոսությունը հրապարակվել է կայքը կոտրելուց մի քանի ժամ անց: Ցերեկը 15:54-ին ռեկտորի ֆեյսբուքյան էջն արդեն հաքերների տիրապետության տակ էր, իսկ նամակագրությունը հրապարակվել է գիշերը` 01:10 րոպեին: Այդ պահին Հովհաննես Թոքմաջյանը ցանցում չի եղել:

Գործն այժմ ոստիկանությունում է, կատարվում է հետաքննություն: