Samsung-ը հայտարարել է վիրտուալ իրականության Gear VR ակնոցի գինը (վիդեո)

OLYMPUS DIGITAL CAMERASamsung-ը IFA 2014 ցուցահանդեսին ներկայացրել է Gear VR վիրտուալ իրականության ակնոցը, որը մշակվել է Oculus ընկերության հետ համատեղ: Սարքն աշխատում է Samsung Galaxy Note 4 սմարթֆոնի հետ, որը միաժամանակ ծառայում է որպես էկրան և ձայնի ու սնուցման աղբյուր:

Բնականաբար, Samsung Gear VR-ի վերաբերյալ ամենաշատ տրվող հարցը մնում է դրա գինը: Նախկինում համացանցում տեղեկություն էր հայտնվել, որ այն արժենալու է 199 եվրո, սակայն երեկ Samsung-ի ներկայացուցիչը հաղորդել է, որ վիրտուալ իրականության Samsung Gear VR ակնոցը կարժենա $199:  Samsung Gear VR-ի գինն այնքան էլ  բարձր չէ, ինչը, սակայն. կարելի է բացատրել նրա հիմնական բաղադրիչով` Samsung Galaxy Note 4 սմարթֆոնով, որն էլ իր հերթին բավական թանկարժեք է: Samsung-ի վիրտուալ իրականության այս ակնոցի վաճառքը սպասվում է այս տարեվերջին:

Աղբյուրը` Venturebeat.com