3D տպիչով պատրաստվել է առաջին մեքենան (վիդեո)

3D տպիչով պատրաստվել է առաջին մեքենան (վիդեո)

1Չիկագոյում արտադրողական տեխնոլոգիայի միջազգային շոուին ամերիկյան Local Motors ընկերությունը հայտարարեց, որ իրենց անհրաժեշտ է մոտավորապես 4 օր գործող էլեկտրական մեքենա ստեղծելու համար: Մեքենան տպելու և հավաքելու են 2 հոգի: Այն անվանվելու է Strati և աշխատելու է մարտկոցով: Աշխատանքները սկսվել են կիրակի օրը և պետք է ավարտվեն սեպտեմբերի 11-ին:

3«Էլեկտրական շարժիչը, նստատեղերը, անիվները, սկավառակները, անվադողերը և դիմապակիները Local Motors-ը պատրաստում է ավանդական ձևերով, սակայն միևնույնն է, այս մեքենայում լինելու է 47 մաս, այնինչ իրական մեքենայում դրանց թիվն անցնում է հազարը։ Մենք մեծ փոփոխություններ կատարեցինք՝ կտրուկ նվազեցնելով մեքենայի մասերի քանակը»,- նշում է Local Motors-ի գործադիր տնօրեն Ջոն Ռոջերսը:

4Մեքենայի ստեղծման ծրագիրը, որը սկիզբ է առել 2007թ., Local Motors-ն իրականցնում է Oak Ridge National Laboratory-ի հետ միասին: Նրանք ցանկանում են հերքել քննադատների այն վարկածը, թե 3D մեքենայի տպման ընթացքը չափազանց դանդաղ և թանկարժեք է՝ այն զանգվածային արտադրության մեջ օգտագործելու համար: «Ծրագրի նպատակը նոր արտադրական տեխնոլոգիաների հնարավորությունների ցուցադրումն է»,-հավաստում է Ռոջերսը: «Մեզ անհրաժեշտ եղավ ավելի քիչ, քան 40 ժամ, որպեսզի տպենք մեկ մեքենա, և ավելի քիչ, քան 4 օր, որպեսզի հավաքենք դրա նախատիպը. սա անհավանական փոքր ժամանակահատված է: Մի քանի ամսից մենք կկարողանանք տպելու ժամանակը նվազեցնել մինչև 20 ժամ և համոզված ենք, որ հետագայում 2 մարդ կկարողանա հավաքել պատրաստի մեքենան ավելի արագ, քան մեկ ժամում: Մեր նպատակը մեքենայի ստեղծմանը նորովի մոտենալն է. ժամանակակից մեքենայի մեջ կա ավելի քան 20 000 մաս, մենք ցանկանում ենք, որ ապագայի մեքենաների մեջ դրանք լինեն 20-ից քիչ»-նշել է Ռոջերսը:

Աղբյուրը՝ popmech.ru