Ինչպես օգտագործել Apple Watch խելացի ժամացույցը ֆիտնեսում

Ինչպես օգտագործել Apple Watch խելացի ժամացույցը ֆիտնեսում

DSC_5345-590x393Ինչպես Apple-ի միջոցառմանը նշել է Թիմ Քուքը, Apple Watch-ը ստեղծելիս առաջնային նպատակներից մեկը առողջ ապրելակերպին նպաստելն էր: Այդ իսկ պատճառով էլ ժամացույցները ստացան 2 հիմնական հավելված՝ Fitness և Workout։

Apple Watch-ը ջրակայուն է և բավակնին փոքր ու թեթև: Սարքն ունի զարկերակը չափող արագաչափ և սենսոր: Այն նաև կարող է ստանալ տեղեկատվություն iPhone-ից, այսինքն՝ ունի մուտք սմարթֆոնի GPS-ին և բարոմետրին:

AppleEvent_0930-590x390Սմարթֆոնի միջոցով օգտագործողը կստանա ուղիղ և հեշտ ցուցումներ իր պարապմունքի վերաբերյալ, ինչը հատկապես օգտակար կլինի այն մարդկանց համար, ովքեր սովոր չեն զբաղվել ֆիտնեսով, սակայն ցանկանում են սկսել:

Workout հավելվածի միջոցով Apple Watch-ի օգտագործողը կարող է իմանալ, թե որքան ժամանակ է ինքը մարզվում, վազքի երկարությունը և նույնիսկ այրված կալորիանորի քանակը:

Աղբյուրը՝ yablochno.com

Բաժիններ: Tech, Հավելվածներ, Տեխնո
Թեգեր: Apple, Watch