Google-ի որոշ աշխատակիցներ գաղտնի ապրում են գրասենյակի տարածքում

Google-ի որոշ աշխատակիցներ գաղտնի ապրում են գրասենյակի տարածքում

8b1dfdb8a2c64a3bb5b12b3109df1731Աշխատանքը Google-ի գրասենյակում այնքան է ներգրավում աշխատակիցներից ոմանց, որ նրանք տուն վերադառնալու ցանկություն չեն ունենում: Եվ դրա կարիքն էլ չկա, քանի որ այնտեղ կան բոլոր անհրաժեշտ պայմանները՝ սնունդ, ցնցուղ, մարզասրահ, լվացքատուն: Գրասենյակում միայն ննջասենյակ չկա, սակայն դա ևս արգելք չի հանդիսանում: Quora կայքում Google-ի գրասենյակում կամ դրա մոտակայքում ապրող աշխատակիցները զրուցում են միմյանց հետ՝ կիսվում փորձով և խորհուրդներով, թե այդ մեծ գրասենյակ-բնակարանի որ մասերում կարելի է գիշերել, մոտակայքում որտեղ կարելի է վրան խփել, որ մոդելի մեքենայի մեջ է քնելը ամենից հարմար:

Դիզայներներից մեկը՝ Բրենդոն Օքսիդենը, խոստովանել է, որ ինքը 3 ամիս գիշերել է Volvo-ի սրահում Building 1900 գրասենյակի շենքի կայանատեղում: Վերջինս հետաքրքրվում է՝ կան արդյոք դա արգելող օրենքներ: Նա մեքենայի սրահում դրել էր IKEA դոշակ և պատուհաններից սև վարագույրներ կախել:

Եվ Բրենդոնը միակը չէ. ասում են՝ մի տղա նման ձևով ապրել է մոտ 3 տարի: Առավոտյան նա գնում էր մարզասրահի ցնցուղից օգտվելու, այնուհետև աշխատասենյակ, ուր մնում էր մինչև ուշ գիշեր: Մի քանի տարի անց նրան հաջողվեց բավականչափ գումար կուտակել առանց վարկի տուն գնելու համար:

Ընկերության մեկ այլ աշխատակից՝ ինտերֆեյսի դիզայներ Բեն Դիսքոնը, գաղտնի ապրում էր Google-ի տարածքում մոտ 13 ամիս. «Ես պետք է և՛ տան համար վճարեի, և՛ ալիմենտների: Գումարս չէր բավականացնում տուն վարձելու համար: Ես գնեցի 1990թ. GMC Vandura-ն $1800-ով և դա իմ միակ հարկային վճարն էր 13 ամսվա ընթացքում»:

Կարծես թե Google-ի գրասենյակում իսկապես հնարավոր է ապրել: Ի դեպ, անվճար սնունդը այստեղ պատրաստում է 675 խոհարար: Աշխատակիցներն ուտում են ավելի քան 40 000 չափաբաժին ամեն օր: Միայն հավի մսի վրա ընկերությունն ամեն ամիս ծախսում է $1մլն դոլար։ Մեկ աշխատակցին ուտելիքով ապահովելու համար օրական մոտավորապես $20 է անհրաժեշտ:

Աղբյուրը՝ habrahabr.ru

Թեգեր: Google, գրասենյակ