Microsoft-ը որոշել է հրաժարվել Nokia և Windows Phone բրենդներից

Microsoft-ը որոշել է հրաժարվել Nokia և Windows Phone բրենդներից

lumia2Չնայած նրան, որ դեռևս ապրիլ ամսին Microsoft ընկերությունը գնեց Nokia-ի բջջային ստորաբաժանումը, մինչ այժմ սմարթֆոնները թողարկվում են Nokia բրենդի ներքո:

Geek On Gadgets տեխնոլոգիական բլոգի լրագրողները փաստաաթուղթ են գտել, որտեղ նշվում է, որ Microsoft-ը շուտով կհրաժարվի Nokia և Windows Phone բրենդներից: Այդ պատճառով էլ շատ հնարավոր է, որ վերջերս ներկայացված Lumia 830 և Lumia 730 սմարթֆոնները լինել վերջին Nokia-հեռախոսները:

Ինչ վերաբերում է Windows Phone-ին, ապա ընկերությունը որոշել է ազատվել «Phone» բառից՝ թողնելով միայն Windows-ը: Սա կապված է նաև նրա հետ, որ ապագայում ընկերությունը ծրագրում է իրար միացնել բջջայինի ու համակարգիչի կամ պլանշետի համար նախատեսված օպերացիոն համակարգերը:

The Verge-ը գրում է, որ Geek On Gadgets-ի մոտ հայտնված փաստաթղթերն իրական են և հավաստի:

Աղբյուրը՝ theverge.com