Հովիկ Աբրահամյանը հանդիպել է «Մայքրոսոֆթ» ընկերության պատվիրակության հետ

CaptureՎարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է «Մայքրոսոֆթ» ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի նոր շուկաների գլխավոր մենեջեր Փիլար Թորեսին: «Այն զարգացման մեծ ներուժ ունի և համարվում է ՀՀ կառավարության ծրագրի առանցքային ուղղություններից մեկը»,- նշել է Հովիկ Աբրահամյանը:

Վարչապետը վստահեցրել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է «Մայքրոսոֆթ»-ի հետ համագործակցությունը շարունակելու և ընդլայնելու գործում: Հաշվի առնելով երկկողմ համագործակցության հաջող փորձը՝ Հովիկ Աբրահամյանն առաջարկել է քննարկել նոր ուղղություններով երկարաժամկետ համագործակցության և Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացմանն ուղղված նոր հեռանկարային ծրագրերի իրականացման հնարավորությունները: Մասնավորապես, կառավարության ղեկավարն անդրադարձել է «Մայքրոսոֆթ» ինովացիոն կենտրոնի հենքի վրա «Մայքրոսոֆթ Վենչուրս» աքսելերատոր ստեղծելու և մոբայլ լուծումների/մշակումների կենտրոն հիմնելու հնարավորություններին:

Փիլար Թորեսը ողջունել է ՀՀ կառավարության նախաձեռնությունն՝ ուղղված ՏՏ բնագավառի զարգացման ծրագրերի իրականացմանը և վստահություն հայտնել երկկողմ համագործակցության ընդլայնման հարցում: Տիկին Թորեսն իր հերթին կարևորել է փոխգործակցությունը մտավոր սեփականության, քաղաքացիների իրավունքների պաշտպանության և կիբեռհանցագործությունների դեմ պայքարում:
Այնուհետև զրուցակիցները քննարկել են ՀՀ կառավարության և «Մայքրոսոֆթ» ընկերության միջև փոխըմբռնման նոր հուշագրի ստորագրմանն առնչվող հարցեր:

Աղբյուրը՝ gov.am