NVIDIA-ն հաստատեց HTC Nexus 9-ի թողարկումը

NVIDIA-ն հաստատեց HTC Nexus 9-ի թողարկումը

400877Արդեն որոշ ժամանակ է՝ համացանցում պտտվում են լուրեր սպասվելիք HTC Nexus 9 պլանշետի մասին, այնինչ մինչև օրս դրա գոյությունը պաշտոնապես հաստատող հայտարարություն չի գրանցվել: Այժմ NVIDIA-ի փաստաթղթերում հայտնվել է հիշատակում այդ մոդելի մասին: Փաստաթղթերը, որոնք հայտնվել են համացանցում, կապված են NVIDIA-ի, Qualcomm-ի և Samsung-ի հետ ունեցած GPU տեխնոլոգիաների մասին արտոնագրային հակասությունների հետ: Դրանցում հիշատակվում են սարքեր, որոնք աշխատում են NVIDIA Tegra K1 պրոցեսորով, ներառյալ՝ Acer Chromebook և «խելացի» հեռուստացույց Lenovo Terminator S9:

Սակայն ավելի հետաքրքրական է հիշատակումը HTC Nexus 9 պլանշետի մասին, որը, ինչպես նշված է փաստաթղթում, դուրս կգա այս տարվա 3-րդ եռամսյակում, այսինքն՝ մինչև սեպտեմբերի վերջ: HTC Nexus 9-ը աշխատելու է Android օպերացիոն համակարգի նոր տարեբորակով: Պլանշետն ունենալու է 8,9 սենսորային էկրան և LTE ցանցային ապահովում:

Աղբյուրը՝ ferra.ru