Viber-ում ավելացվել է ամենասպասելի ֆունկցիան

Viber-ում ավելացվել է ամենասպասելի ֆունկցիան

ViberViber ծրագրին երկու տարի պահանջվեց, որպեսզի հասնի իր գլխավոր մրցակից Skype-ի հետևից: Ծրագիրն այսօր արդեն բավական մեծ հաջողության է հասել և օրեցօր աճող լսարան ունի, սակայն ծրագրի բջջային տարբերակը մինչ այժմ չուներ տեսազանգի հնարավորություն: Viber-ի նոր տարբերակում ավելացվել է այս ֆունկցիան, որը նախկինում հասանելի էր միայն համակարգիչների համար նախատեսված տարբերակում:

Տեսազանգի ֆունկցիան իրականացված է որակյալ ձևով, այնպես որ Viber-ով հնարավոր կլինի վիդեոչաթ անել նույնիսկ թույլ կապի դեպքում:

Ընդ որում` նոր Viber-ը թույլ է տալիս նաև փոխանակվել այցեքարտերով` QR-կոդերի միջոցով: Այդպիսով, ինչ-որ մեկին ընկերների ցանկում ավելացնելու համար բավական կլինի սկանավորել նրա հեռախոսի վրա պատկերված կոդը:

Viber-ի գործադիր տնօրեն Մարկ Թելմոնի խոսքով` սա այս տարվա ընթացքում սպասվող ամենամեծ թարմացումը չէ: Հաջորդ տարբերակներում սպասվում են խաղեր և էլեկտրոնային դրամապանակ, որը պատրաստում է Rakuten ընկերությունը:

Եթե արդեն օգտվում եք Viber-ից, ապա այն ավտոմատ կերպով կթարմացվի, իսկ եթե դեռ ոչ, ապա կարող եք բեռնել այստեղ` iOS, Android: