Արդյոք Ձեզ անհրաժեշտ է ունենալ iPhone 6

ddՅուրաքանչյուր նոր iPhone միջազգային հասարակության համար մեծ քննարկումների և աղմուկի առիթ է դառնում: Բոլորս շտապում ենք առաջինը ձեռք բերել այն: Սակայն ո՞րն է այս թոհուբոհի պատճառը, այն փաստը, որ նոր սմարթֆոնն իսկապես ունենում է այնպիսի հատկանիշներ, որոնք չափազանց անհրաժեշտ են բոլորիս, թե՞ այս ամենը պարզապես լավ մարկետինգի արդյունք է:

Այսօր մարկետինգի զոհ կարող է դառնալ յուրաքանչյուրը. արդեն մի քանի տարի է՝ սմարթֆոնները ոչ մի էական փոփոխության չեն ենթարկվում. դրանք դառնում են փոքր-ինչ ավելի բարակ կամ մեծ, լավագույն դեպքում սկսում են ավելի լավ նկարել , 2 Sim-քարտի հնարավորություն ունենալ և այլն: Ամեն դեպքում հիմնական բնույթը չի փոխվում. հեռախոսը շարունակում է ծառայել իր առաջնային գործառույթներին՝ զանգելուն, հաղերդագրություններ գրելուն, փոստարկղը ստուգելուն և սոց. կայքերից օգտվելուն: Այս հնարավորությունները ներկայումս ունի գրեթե յուրաքանչյուր բջջային: Միևնույնն է, ոչ մի մոդել չի կարող ձեզ համար ուտելիք պատրաստել, մաքրել այն օդը, որը շնչում եք կամ որևէ այլ կենսական անհրաժեշտ ծառայություն մատուցել: Այնինչ յուրաքանչյուր նորույթ բրենդների սիրահարներին ներկայացվում է այնպես, կարծես այն բազմաթիվ առավելություններ ունի իր նախորդ մոդելներից. նոր հայտնություն գիտության մեջ, աննախադեպ մոտեցում դիզայնին և այլն: Եվ ահա հրաշք՝ հասուն մարդիկ կորցնում են իրենց հանգիստը և ցանկանում ամեն գնով ձեռք բերել նորույթը։ Այն հարցին, թե ինչու են ուզում գնել նորը, չէ որ իրենց սմարթֆոնը ոչնչով չի զիջում, պատասխանում են՝ դուք ոչինչ չեք հասկանում, և նմանատիպ այլ խուսափող պատասխաններ:

Եվ այս ամենը միայն սմարթֆոններին չի վերաբերում. երբ շուկան լցվում է որևէ ապրանքով, իսկ դրա արտադրանքը շարունակվում է, պետք է ինչ-որ ձևով առաջացնել այդ ապրանքի պահանջարկ: Դա արվում է 2 ձևով.

1. Ստեղծել արագ սպառվող անորակ ապրանք և առաջարկել այն սպառողին ցածր գնով,

2. Ստեղծել բավականին որակյալ ապրանք, սակայն դրա յուրաքանչյուր նոր տեսակի ստեղծման ժամանակ սպառողի մոտ առաջացնել անլիարժեքության զգացում, որպեսզի նա ցանկանա ձեռք բերել նորույթը։

Եվ այստեղ սկսվում է իսկական մանիպուլյացիա. գովազդները հայտարարում են, որ այս տարի նորաձև է մանուշակագույնը, և մենք բոլորս գնում ենք այս գույնի հագուստ գնելու: «Մանուշակագույնը մահացել է մամոնտների հետ»,- ասում են նրանք մեկ ամիս անց, և մենք գնում ենք կարմիրի հետևից:
Ձեր մեքենան շատ թերի է, ձեր օծանելիքը այլևս գրավիչ չէ…Մեզ ուղիղ տեքստով ասում են, որ մեր ունեցած ապրանքը վատն է և մոտիվացնում գնելու իրենց առաջարկած լավը:

Ժամանակակից ընկերություններն իրենց ապրանքը վաճառելուց առաջ ուսումնասիրում են ոչ թե այն, այլ մեզ, և սկսում ներազդել մեր բնազնդերի վրա: Մարկետոլոգներն ամեն ինչ անում են մարդկային ենթագիտակցության վրա ազդելու և այն կառավարելու համար:

Այս ամենի զոհը չդառնալու համար որևէ բան գնելուց առաջ փորձեք ինքներդ հասկանալ՝ ինչով է նորույթն առավել ձեր ունեցածից, յուրաքանչյուր գնում կատարեք մտածված և կշռադատված, այլ ոչ թե գովազդների ազդեցությամբ:

Աղբյուրը՝ adme.ru