Apple Watch-ը կարող է ունենալ միլիոնավոր տարբերակներ

jonathaniveparty_2227253b-590x369Apple-ի շնորհանդեսից հետո լրատվամիջոցները սկսեցին հարցախեղդ անել ընկերության աշխատակիցներին: Թիմ Քուքը և կորպորցիայի ևս մի քանի ղեկավար հիմնականում կիսվում էին Watch-ի ստեղծման իրենց հիշողություններով: Այն հարցին, թե Apple-ը Watch-ի քանի հնարավոր տարբերակ կարող է ստեղծել, գլխավոր դիզայներ Ջոնաթան Այվը պատասխանեց՝ միլիոնավոր:

«Մենք օգտագործում ենք տարբեր նյութեր շրջանակի համար, ինչպես նաև կա 2 տարբեր չափս, որոնք առաջարկվում են 5 տարբեր գոտիներով: Մենք կարևորում ենք և՛ ծրագրերը, և՛ արտաքին դիզայնը»,- նշում է Այվը և ավելացնում, որ ինքը շատ գոհ է Apple-ի դիզայներական թմի կատարած աշխատանքից, քանի որ նոր սերնդի iPhone-ը և Apple Watch-ը դարձել են ընկերության հպարտությունը:

Այվի խոսքերով` խնդիրներից մեկը, որն անհրաժեշտ է լուծել, յուրաքանչյուր հաճախորդին անհատական մոտեցում ցուցաբերելն է, քանի որ ժամացույցը, ի տարբերություն սմարթֆոնի, կրում են մարմնի վրա, և այն ստեղծելիս պետք էր հաշվի առնել այդ հանգամանքը:

Աղբյուրը՝ yablochno.com