Ադրբեջանցիները կոտրել են Կենտրոնական բանկի ենթակայքը

Ադրբեջանցիները կոտրել են Կենտրոնական բանկի ենթակայքը

Capture

Հաքերների Anti-Armenia.org խումբը կոտրել է ՀՀ կենտրոնական բանկի file.cba.am ենթակայքը, որտեղ որոշ ժամանակ տեղադրված են եղել հակահայկական գրություններ, տեսանյութեր և նկարներ:

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի խոսքով՝ կայքը ենթարկվել է deface հարձակման (deface- հարձակում, որի արդյունքում փոխվում է կայքի տեսքը): «File.cba.am հասցեում գործում է լիցենզիաների օնլայն տրամադրման համակարգը, deface-ից բացի, հնարավոր է, որ հաքերները նաև տվյալներ գողացած լինեն»,-նշեց փորձագետը:

Նշենք, որ file.cba.am հասցեում այժմ տեղադրված է հետևյալ գրությունը.

«Հարգելի այցելուներ,
կայքը ժամանակավորապես անհասանելի է նոր տարբերակի ներդրման կապակցությամբ: Խնդրում ենք որակավորման քննություններին մասնակցության հայտեր ներկայացնելու համար զանգահարել 59-25-59 հեռախոսի համարով»: