Քննարկում` ինտերնետային բիզնեսի փորձագետի հետ

haygՄայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հետ համատեղ կազմակերպում է ինտերակտիվ քննարկում, որը կվարի ինտերնետային բիզնեսի փորձագետ Հայգ Կայսերյանը: Հանդիպումը տեղի կունենա 2014 թ. սեպտեմբերի 23-ին ժ. 19.30-ին:

Հանդիպման ժամանակ կքննարկվեն այնպիսի թեմաներ, ինչպիսիք են հաջողված շուկայի ուսումնասիրություն և ռազմավարության մշակում, հանրային կապեր, մարքեթինգ, ինչպես նաև նախագիծը ներդրողին ներկայացնելու հմտություններ:

Փորձագետ Հայկ Կայսերյանի հետ քննարկումը կկրի «Ստարտափից դեպի բիզնես» խորագիրը: Մասնակցության համար կարող եք գրանցվել այստեղ: