Facebook-ը Google-ի ու Twitter-ի հետ համատեղ նոր ծրագիր է իրականացնում

TODO650Facebook սոցցանցը սկսել է համագործակցել Box, Dropbox, GitHub, Google, Khan Academy, Stripe, Square, Twitter և Walmart Labs ընկերությունների հետ TODO (Talk Openly, Develop Openly) նոր ծրագրի շրջանակներում:

Նախաձեռնության նպատակն է կատարելագործել open-source ծրագրային ապահովման որակն ու հեշտացնել դրա սպառումը: Ծրագրի շրջանակներում կկազմակերպվելու են open-source ծրագրավորման խնդիրները, մասնակիցները հնարավորություն են ունենալու նաև պրակտիկա անցնել:

«Մենք ցանկանում ենք հասկանալ՝ ինչքան կարող ենք բարձրացնել open-source ծրագրերի որակն աշխարհում»,- Սան Ֆրանցիսկոյում կայացած համաժողովին ասել է Facebook-ի ներկայացուցիչ Ջեյ Փարիխը:

Աղբյուրը՝ computerworld.com