Pizza Hut-ը ներողություն է խնդրել կենդանիների մասնակցությամբ պրոմո-ակցիայի համար

BxkC-qxIEAAdfm-Pizza Hut-ի ավստրալական կետերից մեկը տարօրինակ ակցիա էր սկսել անցկացնել. արագ սննդի ցանցն առաջարկում էր գնել 10 մեծ պիցցա և որպես նվեր ստանալ փոքրիկ տնային կենդանի:

Թեև ակցիան կարող է զվարճալի թվալ, սակայն շատ արագ ինտերնետը ողողվեց քննադատություններով. «Կենդանիները նվեր չեն, որ տրվեն պիցցա գնելու համար»,-Twitter-ում և Facebook-ում գրում էին բարկացած օգտագործողները, որոնք անհարիր են համարում կենդանիներին այդ ձևով օգտագործելը:

Կենդանիների պաշտպանությամբ զբաղվող մի քանի կազմակերպություններ կարողացան հասնել նրան, որ ակցիան դադարեցվեց: Այնուհետև Pizza Hut Australia-ն Facebook-ի իր պաշտոնական էջում ներողություն հայցեց՝ նշելով, որ ակցիան հավանության չի արժանացել Pizza Hut-ի կողմից:

Աղբյուրը՝ time.com